Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Ինչպես ազատվել ծուլությունից

Ինչպես ազատվել ծուլությունից

Եթե ծուլությունը իշխանություն է վերցրել Ձեզ վրա, եւ գործերը կուտակվում են օր օրի, կօգնեն մի քանի խորհուրդներ, որոնց օգնությամբ կյանքը ուղեծիր կվերադառնա…

 

1. Ոչինչ մի արեք: Թողեք բոլոր գործերը եւ մի պահ կանգ առեք: Պառկեք մի 10 րոպե եւ փակեք աչքերը: Ներքին խառնաշփոթը կանցնի, եւ ինքներդ կհասկանաք՝ ինչ է պետք անել այդ րոպեին:

 

2. Ընտրեք կատարելու 5 րոպեանոց գործ: Պետք չէ միանգամից անցնել գլոբալ խնդիրների լուծման: Նախ արեք այն, ինչը շատ ժամանակ ու ջանք չի պահանջի, եւ կարելի է հասցնել մինչեւ վերջ:

 

3. Մեծ գործը բաժանեք փոքր բաղադրիչների, գրի առեք եւ հերթով կատարեք:

 

4. Պարգեւատրեք Ձեզ աշխատանքի համար: Բայց ոչ մի անբնական բան: Օրինակ՝ սուրճ ըմպեք աշխատանքի մի մասն ավարտելուց հետո, զբոսնեք կամ նայեք սիրելի հաղորդումը:

 

5. Գործը վաղվան մի թողեք: Ինքներդ Ձեզ ասեք, որ այդ ՎԱՂԸ շաբաթվա ամենածանրաբեռնված օրն է առանց այդ էլ: Գործն ավարտին հասցրեք հենց այսօր. երբեք չեք զղջա:

Սկզբնաղբյուր. ladynews.am
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ